Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նոր փորձություն՝ հունվարի 17-ից

Նոր փորձություն՝ հունվարի 17-ից
07.01.2025 | 07:22

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին։

Սա մի նոր փորձություն է լինելու մեր պետության և ժողովրդի համար, որովհետև Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին իրականում Հայաստանի հանրապետությունն է:

Համենայն դեպս, հենց այս սցենարն է որդեգրված Բաքվում:

Կասկած չունենաք, որ լսելու ենք ստորացուցիչ ցուցմունքներ՝ կորզված բիրտ ուժի միջոցով, որոնք ուղղված են լինելու մեր պետության ապալեգիտիմացմանը:

Սարսափելին այն է, որ դատական գործընթացին ունիսոն գործելու են Ալիևի երևանյան էմիսարները՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ